23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91961.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » ՌԴ-ի բուհերի մեծ մասը պատրաստ Է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին
Աշխարհ

ՌԴ-ի բուհերի մեծ մասը պատրաստ Է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՌԴ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների 8 տոկոսն ուսումնական տարվա սկիզբը հետաձգել Է սեպտեմբերի 14-ին, մնացած բուհերը պատրաստականություն են հայտնել ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Բայց անհրաժեշտության դեպքում բուհերը կարող են ուսումնական տարվա սկիզբը հետաձգել ոչ ավելի, քան երկու ամսով»,-ասել Է Գոլիկովան՝ հուլիսի 29-ին հանդես գալով երկրում սանիտարա-համաճարակաբանական իրադրության շուրջ անցկացված խորհրդակցության ժամանակ:

Նա ճշտել Է, որ բոլոր բուհերում հետեւելու են ուսանողների առողջական վիճակին եւ չափելու են նրանց ջերմությունը: Հատուկ ուշադրություն Է հատկացվելու հանրակացարաններին, որոնցում, ինչպես հայտնել Է փոխվարչապետը, ապրում Է շուրջ 800 հազար մարդ: «Բուհերին տրվելու են հանձնարարականներ, որոնք նախատեսում են հանրակացարանների տարածքում սանիտարական անվտանգության պլանավորում եւ միջոցներ ձեռնարկելու պատրաստականություն վարակի տարածման սպառնալիքի առաջացման դեպքում»,-հավելել Է Գոլիկովան:

«Ներկայում Ռուսաստանի համալսարաններում սովորում Է ավելի քան 230 հազար օտարերկրացի ուսանող, որոնցից 85 հազարն ապրում Է հանրակացարաններում, շուրջ 100 հազարը համավարակի ժամանակ մեկնել Է ՌԴ-ից: Բայց մենք նաեւ սպասում ենք, որ, ընդունման արշավի արդյունքներով, մոտավորապես 15 հազար օտարերկրացի ուսանողներ կսովորեն ռուսաստանյան բուհերում»,-ասել Է փոխվարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին