9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցների
Քաղաքականություն

ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցների

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:

Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավոր կերպով հանձնել է աշխատակիցներին:

Նմանատիպ Հոդվածներ

Պուտինն աննպատակահարմար Է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին

Diana Amirkhanyan

Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահի հրավիրած Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին