21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107324.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ՌԴ-ն բացահայտ ասաց՝ Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածութուն ղարաբաղյան ճակատում չի պատրաստվում կնքել, Թուրքիան պատասխանեց Ղրիմը ոչ ռուսական համարելով․ քաղաքագետ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՌԴ-ն բացահայտ ասաց՝ Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածութուն ղարաբաղյան ճակատում չի պատրաստվում կնքել, Թուրքիան պատասխանեց Ղրիմը ոչ ռուսական համարելով․ քաղաքագետ

ՌԴ-ն ու Թուրքիան մշտապես մրցակցել են՝ առնվազն Մերձավոր Արևելքում, ապա և Կովկասում՝ մեկը մյուսի հաշվին քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձերով։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, որ ռուսական մամուլում հայտնվում են հրապարկումներ ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ղրիմի մասին Թուրքիայի հայտարարության հետ։ Նա չի բացառում, որ կողմերը մեկը մյուսի նկատմամբ կարող են տարատեսակ պատժամիջոցներ սահմանել, սակայն շեշտեց՝ դրանք երկարատև լինել չեն կարող։

«Թուրք-ռուսական հարաբերությունների առանձնահատկությամբ պայմանավորված, եթե, անգամ, պատժամիջոցներ լինեն, չեն կարող պերմանենտ լինել, քանի որ այս երկների հարաբերությունները չեն կարող երկարատև խաթարվել։ Շատ հաճախ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները համընկնում են տարածաշրջանում հնարավոր ազդեցության գոտին իրար միջև կիսելու հարցում։ Թուրքիան Ղարաբաղի հարցում փորձում է ՌԴ-ին որպես գործոն ներքաշել, օրինակ՝ Չավուշօղլուի հայտարարությունը, որ ղարաբաղյան հարցը լուծեն այնպես, ինչպես Սիրիայում, այսինքն՝ Արցախը բաժանեն երկու ռազմական գոտիների։ Վերջին շրջանում անընդհատ սադրանքներ կան թուրքական կողմից, որ փորձեն ՌԴ-ին կրկին խաղի մեջ քաշել։ Հիշում եք՝ Էրդողանն էլ զանգեց Պուտինին, իսկ Թուրքիան Ադրբեջանի բերանով հայտարարեց, որ իրենք ցանկանում են քառակողմ բանակցություններ՝ ՌԴ, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան ֆորմատով»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիան մինչ այսօր փորձում է Ռուսաստանին ներքաշել ղարաբաղյան հարցի լուծման իր պլանների մեջ, սակայն ՌԴ-ն խուսափում է այս սցենարից, քանի որ ամբողջությամբ կարող է կորցնել Ադրբեջանը, ինչպես նաև ներկայումս Ղարաբաղում հայկական ուժերի ներկայությունը ՌԴ-ին ավելի շահեկան է։ Ինչ վերաբերում է հարցին, թե ՌԴ-ին ինչքան կհաջողի զերծ մնալ Արցախի պատերազմին ուղիղ միջամտությունից, Նժդեհ Հովսեփյանը պատասխանեց․ «ՌԴ-ն ղարաբաղյան կոնֆլիկտին ուղիղ միջամտությունից առաժմ բավականին խելամտորեն է խուսափում։ Կարծում եմ՝ սա շահեկան  է նաև հայկական կողմին, որ ռուսներն ուղիղ կապի մեջ չմտնեն Թուրքիայի հետ մեր ճակատում, քանի որ այդ ժամանակ ՀՀ-ի ու Ադրբեջանի գործոնն էականորեն նվազելու է։ Կոնֆլիկտը կարող է  ղարաբաղադրբեջանականից  դառնալ ռուս-թուրքական, իսկ պատմությունը ցույց է տվել, թե նման դեպքերն ինչ կործանարար ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար։ ՌԴ-ն կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի բանակը կարողանում է դիմակայել ադրբեջանաթուրքական, տեռորիստական հարձակումներին, իսկ Արցախի մայրաքաղաքը դեռևս չի գտնվում էկզիստենցիալ վտանգի տակ։ ՌԴ-ն այս պահին առավելագույնը կարող է  ՀՀ-ին օժանդակել կամ փորձել խնդրին քաղաքական լուծում տալ»։

Հարցին, այս անգամ Թուրքիան հայտարարել է, թե Ղրիմը ՌԴ-ին չէ,  այսինքն՝ բախվում է, ոչ թե ՀՀ-ի, այլ հենց ՌԴ-ի շահին, ի՞նչ  հետևանքներ կարող են լինել, Նժդեհ Հովսեփյանը պատասխանեց․ «Էրդողանի այս արձագանքը կարելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը պատասխան դիտարկել, երբ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն Թուրքիային չի դիտում որպես ռազմավարական դաշնակից։ Սա շատ կարևոր հայտարարություն էր, որովհետև, ըստ էության, ՌԴ-ն հրապարակավ հայտարարեց, որ Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածութուն՝ առնվազն ղարաբաղյան ճակատում, չի պատրաստվում կնքել։ Բնականաբար, սա նշանակում է, որ էրդողանի պլանը ձախողվեց, իսկ ինքը ՌԴ-ի հրապարակային մերժմանը պետք է պատասխան տար, բնականաբար, ՌԴ-ի ամենաթույլ կետերից մեկում՝ Ղրիմում»։

Անի  Արամի

Նմանատիպ Հոդվածներ

«Բլից-կրիգի տապալումը բերեց նրան, որ ռազմական դաշտում Թուրքիայի պլանները փոխվեցին». Նժդեհ Հովսեփյան

Նատա Հարությունյան

Թուրքիային ՀՀ տարածքում տեսչական այցերից զրկելը դիվանագիտական ապտակ ու քաղաքական դեմարշ է․ վերլուծաբան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին