-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115913.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:   

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա:

Պատասխանելով ճշտող հարցին՝ ռուսական կողմն արդյոք ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Իհարկե»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որԴամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան 10 ամսում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70 տոկոսին

Նատա Հարությունյան

Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն

Անի Գրիգորյան

Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին