28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91555.2 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը
Աշխարհ

ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիաոլորտի իր աղբյուրներին: Նշվում է, որ այդ տարբերակը քննարկվել է վերջերս ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ:  

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը մասամբ բացում է միջազգային ավիահաղորդակցությունը երեք պետությունների հետ՝ Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Թուրքիա: Ինչպես նաև բացվել է Ռուսաստան-Աբխազիա սահմանը: Նախօրեին օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ մշակվում է երկրների ցանկը ընդլայնելու տարբերակը: Մեկնաբանելով նշված երկրների հետ ավիահաղորդակցությունը բացելու հարցը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները կվերականգնվեն փոխադարձ համաձայնության պայմաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ փակել է կանոնավոր և չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը: Թռիչքներ իրականացվում են միայն քաղաքացիների տուն վերադառնալն ապահովելու համար: 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 215-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանին հեռացրել են պաշտոնից

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

Անի Գրիգորյան

Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին