11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53151 By Google Analytics
Գլխավոր » ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է. Արմենպրես
Քաղաքականություն

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է. Արմենպրես

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։  «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Շփման շրջանակն արդեն հայտնի է։ Նա մինչև վարակվածների շրջանակը հայտնաբերելն է գնացել Ռուսաստանի Դաշնություն»,- նշեց Նիկողոսյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-19-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Աղբյուրը՝ armenpress.am

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին