17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
Աշխարհ

ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար:

«ՌԻԱ Նովոստի»ն տեղեկացնում է, որ ներկայում կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման մեջ մնալու անհրաժեշտությունը կրում է խորհրդատվական բնույթ, և այդ դեպքում պատասխանատվություն է նախատեսված, եթե խախտումը հանգեցրել է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակի: Մահվան կամ զանգվածային վարակի դեպքում առաջարկվում է տուգանք 1-2 մլն ռուբլու չափով, մասնագիտական իրավունքից զրկում 5 տարով կամ ազատազրկում 5 տարով:

Նոր օրենքով սանիտարահամաճարակային կանոնները խախտողները կարող են տուգանվել 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ մասնագիտական իրավունքից զրկում 3 տարով, կամ ազատազրկում նույն ժամանակահատվածով:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանումայնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ Ռուսաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 1836 է, մահացածներինը՝ 9-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով

Աշխեն

COVID-19. Վարակի ամենաշատ նոր դեպքերը գրանցվում են ՌԴ-ում, Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն

ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի երկրից դուրս գալ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին