7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108144 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը չի՞ կարող կալանավայրում տեսակցել Գագիկ Խաչատրյանին
Գլխավոր Նորություններ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը չի՞ կարող կալանավայրում տեսակցել Գագիկ Խաչատրյանին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը որևէ դիմում կամ բանավոր հրահանգ չի ստացել կալանավայրում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ ՌԴ վարչապետ Միշուստինի հնարավոր հանդիպման համար: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց ասաց ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը: Բացի դա, նրա խոսքով՝ այժմ կալանավորների հետ տեսակցություններն արգելված են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մեր հստակեցմանը, թե այսինքն Միշուստինը չի՞ կարող տեսակցել Խաչատրյանին կորոնավիրուսի պայմաններում, Նավիկյանն ասաց. «Նմանատիպ գրության դեպքում հարցը կքննարկվի»:

Նշենք, որ «168 ժամ»-ը գրել էր, որ Երևանում հոկտեմբերի 8-9-ը կայանալիք ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հնարավոր է ներկա լինի նաեւ ՌԴ վարչապետ Միշուստինը, որը ցանկություն է հայտնել հանդիպել կալանավայրում գտնվող իր վաղեմի ընկեր Գագիկ Խաչատրյանի հետ, եւ դա դիտարկվել է որպես Միշուստինի ներկայության հիմնական նախապայման։

64-ամյա Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու, այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրա հետ մեղադրյալ են երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից Արամ Խաչատրյանը հետախուզման մեջ են։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը

Նատա Հարությունյան

Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը

Նատա Հարությունյան

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը հետաձգվել է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին