24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Ռենտգենով ճառագայթում, դեղահաբեր. փաստաբան Կարեն Մեժլումյանը վարակվել է կորոնավիրուսով
Այլ Լուրեր

Ռենտգենով ճառագայթում, դեղահաբեր. փաստաբան Կարեն Մեժլումյանը վարակվել է կորոնավիրուսով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Փաստաբան Կարեն Մեժլումյանը վարակվել է կորոնավիրուսով: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ նրա կինը` փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ևս վարակավել է: Իր ֆեյսբուքյան էջում Մեժլումյանը գրել է:

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։

Դեղեր, վիտամիններ … Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր … Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները…

Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։

Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վյարում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե, արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։

Առո՛ղջ եղեք»:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 5 նոր դեպք, ընդհանուր թվով` 141 դեպք Արցախում

Սերինե

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 34-ամյա կին է

Սերինե

Covid-19. 535 նոր դեպք, 520 առողջացած

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին