19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107644.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Ռեստորանային բիզնեսում այս պահին ոչ թե շահույթի, այլ նվազագույն կորուստներով ճգնաժամից դուրս գալու խնդիր կա, շատերը փակման եզրին են․ Վահե Գևորգյան
Կարևոր

Ռեստորանային բիզնեսում այս պահին ոչ թե շահույթի, այլ նվազագույն կորուստներով ճգնաժամից դուրս գալու խնդիր կա, շատերը փակման եզրին են․ Վահե Գևորգյան

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ՀՀ կառավարությունն արգելեց բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը, ինչը ոլորտում մի շարք խնդիրներ առաջացրեց։

NewArmenia.am-ը խնդրի շուրջ զրուցել  է ՀՀ-ի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի հետ։

Նա նշեց, որ բիզնեսին այս պահին հիմնականում խանգարում է անորոշությունը, ինչի հետևանքով ոչ միայն կարճաժամկետ, այլ միջնաժամկետ պլանավորում դժվար է անել։

«Ակնհայտ տեսնում ենք, որ առաջիկա մեկ տարին շատ դժվար է լինելու հանրային սննդի ոլորտի համար, լավագույն դեպքում, եթե եկող տարի կարողանանք հասնել միջճգնաժամային 50 տոկոսին, ապա կլինի լավ արդյունք»,- ասաց նա։

Գևորգյանը շեշտեց, որ եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա ոլորտում շատ կազմակերպություններ չեն դիմանա, իսկ նա ակնհայտ տեսնում է, որ իրավիճակը դեռ տևական ժամանակ նույնն է լինելու։

«Եթե 2 ամիսը սպասողական տիրույթում էր, այսինք՝ մարդիկ մտածում էին, որ համավարակը կհասնի պիկին ու անկում կապրի, ապա ՀՀ-ի պարագայում տեսնում ենք, որ հակառակն է՝ վարակի դեպքերը շատանում են ու մենք կորի վերևի հատված ենք գնում։ Հիմա մեզ մոտ խոսք չի գնում շահույթի մասին, այլ նվազագույն կորուստներով ճգնաժամից դուրս գալու մասին է, քանի որ շատերը փակման եզրին են»,- շեշտեց Վահե Գևորգյանը։

Ոլորտի խնդիրների կարգավորման տարբերակների, աշխատակիցների կրճատման և այլնի մասին մանրամասները տեսանյութում։

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»

Սերինե

ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք

Ani Grigoryan

Բեռլինի բարձրակարգ ռեստորաններից մեկն անվճար սնունդ է մատակարարում բժիշկներին. Deutsche Welle

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին