23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «Ռոբերտքոչարյանները և Ալիևը նույն տրամաբանության ու հայեցակարգի կրողներն են». Վարուժան Ավետիսյան
Այլ Լուրեր

«Ռոբերտքոչարյանները և Ալիևը նույն տրամաբանության ու հայեցակարգի կրողներն են». Վարուժան Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող, Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը NewArmenia.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ու ՀՀ ներկա իշխանության մասին Ռոբերտ Քոչարանի ու Իլհամ Ալիևի գնահատականներին, որոնք կրկնել են իրար, ասաց, թե Ալիևը կրկնում է Քոչարյանին, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիևը նույն տրամաբանության կրողներն են, անկախ՝ համաձայնեցնում են տեսակետները, թե ոչ:

«Ռոբերտքոչարյանները և Ալիևը նույն տրամաբանության ու հայեցակարգի կրողներն են»,-ասաց Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահը գրեթե կրկնել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի գնահատականները, մասնավորապես ասելով, թե «ՀՀ ներկա իշխանությունները Սորոսի լրտեսներ են»:

Իսկ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր. «Հիմա այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն ՀԿ-ներից, որոնք ձեւավորել են այդ գլոբալիզացման երկրորդ track-ից, այսպես ասենք, այնտեղից են եկել իրենք: Կառավարությունը այդ քաղաքականությունն է դեռ վարում, ու հիմա մեզ, ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախնում են: … Ազգերի փոխարեն ոնց որ ինչ-որ սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթացներ են, հասկանո՞ւմ եք»:

Ավետիսյանը ներկա իշխանությանը մեղադրում է նախկին համակարգը պահելու մեջ: Ըստ նրա՝ «հների և նորերի միջև լինելու է կոնսենսուս, որովհետև իրենք համակարգը պահում են, իսկ եթե համակարգը պահում են, ուրեմն պետք է ենթարկվեն կանոններին»:

Հայկական զինված ուժերի մի մասն այսօր առավոտյան բերվել է մարտական պատարստվածության: Նախիջանում ընթանում է Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունը: Անդրադառնալով այս թեմային՝ պահեստազորի գնդապետն ասաց.

«Այո, պետք է արվեր այդպես, ճիշտ է, որ արվում է»: Նրա խոսքով՝ միշտ էլ հակառակորդի մոբիլիզացիան մեծացնում է սպառնալիքը ավելի սուր մարտահրավերի:

«Դրանք կվերածվեն ռազմական գործողությունների, թե ոչ, հայտնի չէ: մենք պետք է պատրաստ լինենք և ինչպես տեսնում ենք, մեր զինված ուժերն այսօր իրականացնում են կանխարգելիչ գործառույթ: Մեր կողմից ևս կա որոշակի մոբիլիզացիա»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում առաջացել է որոշակի բացվածք, որտեղ փորձում է խցկվել Թուրքիան:

Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ նաև Սասնա ծռերի ու ընդդիմության անելիքներին:

Վարուժան Ավետիսյանի հետ հարցազրույցը՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Դատախազը Պավել Մանուկյանի համար պահանջեց 9 տարի, Վարուժան Ավետիսյանի համար 8 տարի 9 ամիս ազատազրկում

Անի Գրիգորյան

Ս. Սարգսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե հանցագործություն ու դավաճանություն չի կատարել․ Վ․ Ավետիսյանը՝ ապրիլյան պատերազմին 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել հայտարարության մասին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին