20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69002.9 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նկոլ Փաշինյանին. «ՀԺ»
թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նկոլ Փաշինյանին. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պատիվը և արժանապատվությունը զրպարտությունից պաշտպանելու պահանջով: Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ին հայտնեց, որ նաև 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում: Նա նշեց` հայցի պատճառը վարչապետի հայտարարությունն է. «Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»:

Նա հավելեց, որ հայցը կապված է վարչապետի` 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության  բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ էլ էր դատի տվել Նիկոլ Փաշինյանին, հայցը կարճվել էր հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Ուղիղ

Diana Amirkhanyan

Քոչարյանի փաստաբաններն սպասում են ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի պատասխաններին. «Հրապարակ»

Սերինե

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին