27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը
Այլ Լուրեր

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Ըստ օգտատերերի՝ մի քաղաքացի պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։ Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։ Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»,- հայտնել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության ներկայացուցիչները։

Մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն շրջայցի ավարտից հետո և ավելացրել, որ հատկապես այս փուլում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվելը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն։

Նմանատիպ Հոդվածներ

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Անի Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Անի Գրիգորյան

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից. Ռոմանոս Պետրոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին