28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը
Այլ Լուրեր

Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ։

Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով»,- հայտնել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում գերատեսչության առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

ՇՄ նախարարն ըդնգծել է, որ իրենց գերնպատակն է վերականգնել Հայաստանի բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին