15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն
Սպորտ

«Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իտալական «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ մարզումները վերսկսելուց հետո վնասվածքներ են ստացել:

Այս մասին գրում է իտալական մամուլը: Մեկ շաբաթ է, ինչ «գայլերը» նորից մարզվում են: Վնասվածքներ ունեն Պաու Լոպես, Դիեգո Պերոտին և Դանիել Ֆուատոն:

Ավելի վաղ իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենոան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբներիղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որի, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի: 

Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել ենմարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

Նմանատիպ Հոդվածներ

«Ռոմա»-ն սկսել է խմբային մարզումները

Սերինե

«Ռոմա»-ն Մխիթարյանին պահելու համար մեկ այլ ֆուտբոլիստի է առաջարկում «Արսենալ»-ին

Աշխեն

«Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի համար վճարել «Արսենալ»-ի պահանջած գումարը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին