14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » «Ռոշ Հաշանային ուտում ենք խնձոր, մեղր, որ տարին քաղցր լինի»․ Հայաստանի հրեական համայնքը Նոր տարի է նշում
Սոցիալական

«Ռոշ Հաշանային ուտում ենք խնձոր, մեղր, որ տարին քաղցր լինի»․ Հայաստանի հրեական համայնքը Նոր տարի է նշում

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրեաները նշում են իրենց Նոր տարին՝ Ռոշ Հաշանան։

«Ռոշ Հաշանա նշանակում է «Տարվա գլուխ»»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

Նրա խոսքով` Հայաստանում արդեն երկար տարիներ հրեական համայնքի թիվը կայուն մնում է 600-700 հոգի, թեպետ շատ են գնում Իսրայել, ԱՄՆ, Գերմանիա, բայց նաև գալիս են հետ՝ Հայաստան։

«Հրեական համայնքում չկա այնպիսի ընտանիք, որ և ամուսինը, և կինը հրեա լինեն, երկուսից մեկը պարտադիր հայ է»,-նշեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը։

Ռիմա Վարժապետյանի խոսքով` այս տարի կորոնավիրուսով պայմանավորված վերջին քսանհինգ տարվա մեջ առաջին դեպքն է, որ Նոր տարուն հրեական համայնքը չի հավաքվել․ «Ամեն տարի Ռոշ Հաշանան որևէ ռեստորանում նշում էինք և հյուրեր էինք ունենում»։

Ներկայացնելով իրենց ավանդույթները Ռիմա Վարժապետյանն ընդգծեց, որ Նոր տարուն հրեաները բոլորը մեկը մյուսին քաղցր տարի են մաղթում և տոնն սկսում են խնձոր, մեղր, հրեական հաց՝  խալա ուտելով, որպեսզի տարին քաղցր լինի․ «Նաև ձկան գլուխ ենք ուտում, դա նշանակում է, որ մենք միշտ գլխավերևում լինենք, նուռ ենք ուտում, որպես հարստության և ընտանիքի նշան, ընկույզ, աղ և բիբար չենք դնում սեղանին, իսկ նախօրեին որպեսզի մեղքերից ազատվենք, մեր գրպաններից որևէ սիմվոլիկ բան նետում ենք ջուրը՝ օրինակ գետը»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում չկա և չի էլ եղել հակասեմիտականություն. հրեական համայնքի ղեկավար

Աշխեն

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ

admin1

Ամանորին մի շարք թանգարաններ ու թատրոններ այցելուների մեծ պահանջարկ են ունեցել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին