8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն
Այլ Լուրեր

Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Փետրվարի 26-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Սումգայիթյան կոտորածների 32-րդ և Բաքվի կոտորածերի 30-րդ տարելիցների կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ավելի քան 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց խաղաղ ճանապարհով արտահայտել ինքնորոշման և ազատ ապրելու իր կամքն ու իրավունքը, որին ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին ամենասոսկալի դաժանություններով և կոտորածներով:

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեցին նախապես կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանեցին ու խոշտանգեցին մի քանի տասնյակ հայերի, բռնությունների ենթարկեցին շուրջ 20 000 հայերի՝ թալանելով վերջիններիս ունեցվածքը:

Սումգայիթյան ջարդերին, 1990 թվականի հունվարին հաջորդեցին հայերի կոտորածները Բաքվում, որտեղ ազգությամբ հայ բնակչությունը ենթարկվեց կազմակերպված հարձակումների: Սպանվեցին հարյուրավոր հայեր՝ բացառապես ազգային պատկանելիության համար։ Ոչնչացման սպառնալիքի ներքո հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերի փաստերն արձանագրվել են մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի կողմից (1988, 1990, 1991թթ. բանաձևերում), սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչս օրս հերքում են այս հանցագործությունները և խուսափում են պատասխանատվությունից: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձում են խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Ադրբեջանի այս և այլ հայաշատ քաղաքներում տեղի ունեցած կոտորածները հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետն էին: Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների ձեռագիրը ատելության աստիճանով և կազմակերպվածությամբ նման էր Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության վայրագ ձեռագրին, և կարծես լինեին վերջինիս շարունակությունը:

Կարծում ենք, որ Սումգայիթում և Բաքվում նահատակված հայերի հիշատակը կարիք ունի միջազգային ճանաչման և հարգման: Մենք ոգեկոչում ենք Բաքվում և Սումգայիթում զոհված հայերի հիշատակը և դատապարտում ենք այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկել այդ սարսափելի ոճրագործությունների կազմակերպիչներին, այլև շարունակում են քողարկել և ժխտել դրանց իրականացումը: Մենք դատապարտում ենք նաև ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում, և վստահ ենք, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն առաջին քայլն է դրանց կրկնություններից խուսափելու համար»:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյանը` Սումգայիթի մասին

Աշխեն

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

Աշխեն

Սումգայիթից մինչև Մյունխեն. ռասիզմն իբրև Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմք

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին