Գլխավոր » Ռուսաստանը երբեք Իրանի մեջ չի տեսել ահաբեկչական սպառնալիք. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ

Ռուսաստանը երբեք Իրանի մեջ չի տեսել ահաբեկչական սպառնալիք. ՌԴ ԱԳՆ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոսկվան երբեք չի տեսել, որ Թեհրանից ահաբեկչության սպառնալիք է գալիս, ավելին` Իրանն ինքն է տուժել ծայրահեղականների հարձակումներից: Այդ մասին, «Regnum» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նաև հավելել է, թե իրանական իշխանությունները բազմիցս գործով են ապացուցել իրենց հավատարմությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Իսկ ահա ԱՄՆ-ը, ըստ Մարիա Զախարովայի, ահաբեկչության դեմ պայքարը դիտարկում է իր աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով և ահաբեկչական կազմակերպություններին բաժանում վատերի (ԱՄՆ-ին դեմ հանդես եկողների) և «հանդուրժելիների»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին