25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ռուսաստանը խստացնում է Ադրբեջանից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը
Կարևոր

Ռուսաստանը խստացնում է Ադրբեջանից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը

Մեր տեղեկություններով` Ռուսաստանը խստացնում է Ադրբեջանից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը, նաև ռուսական շրջանակներում կան կասկածներ, որ տոմատների խմբաքանակները թուրքական են (խոսքը տարեկան շուրջ 300 միլիոն դոլար շրջանառության մասին է), որոնք Ռուսաստանի տարածք են մտնում Ադրբեջանի դրոշմակնիքներով: Այս գործում մեծ ազդեցություն ունի Սերգեյ Դանկվերտը, որը «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարն է և ազդեցիկ գործիչ տնտեսական քաղաքականության բնագավառում:

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայությունն է:

Երեկ` հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության կայքում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի «Ռոսսելխոզնադզոր»-ի և Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության միջև դեռևս հոկտեմբերի 2-ին հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել կապված Ադրբեջանից Ռուսաստան ներկրվող ապրանքներում վնասատուներ հայտնաբերելու մասին: Ադրբեջանից ներկրված տոմատի խմբաքանակներում ամենաշատն են հայտնաբերվել վնասատուները: Ըստ կայքի` կարանտինային վնասատուներ հայտնաբերվել են նաև Ադրբեջանից ներկրված սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների և նռան մեջ, և այս իրավիճակը արդեն շուրջ մեկ տարի է, ինչ շարունակվում է: «Ռոսսելխոզնադզոր» -ի ներկայացուցիչները նշել են, որ Ադրբեջանի տոմատում վնասատուների հայտնաբերումը կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի մի մասը գալիս է այլ երկրներից:

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը ուժեղացնի վերահսկողությունը  ՌԴ ուղարկվող բուսական սննդի նկատմամբ` հակառակ դեպքում ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել: Ռուսական կողմը նաև Ադրբեջանից պահանջել է ներկայացնել տվյալներ` հանրապետությունում աճեցվող և այլ երկրներից Ադրբեջան ներկրվող բուսական սննդի ծավալների մասին:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Անի Գրիգորյան

Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

Անի Գրիգորյան

Ադրբեջանն ունի 7 405 անձնակազմի կորուստ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին