20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107936 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ
Աշխարհ

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ

Ռուսաստանը  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի միջնորդական ջանքերը ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում  Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, կշարունակի միջնորդական ջանքերը ՝ կողմերին աջակցելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման համար կոնսենսուսային  հիմքի մշակման հարցում», — ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքով` միջնորդական առաքելության արդյունավետությունը կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից, նրանց քաղաքական կամքից, որոնք անհրաժեշտ են բանակցային սեղանի շուրջ ԼՂ հակամարտության կարգավորման համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին