36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91024 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում
Աշխարհ

Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում Է գրանցել, Թուրքիան՝ մեկ: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված լրատվական բյուլետենում:

«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի առնչությամբ հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասը գրանցել Է նահանգներում կրակ բացելու ութ փաստ՝ Իդլիբում՝ 4, Լաթաքիայում՝ 2, Հալեպում՝ 2: Ներկայացուցչության թուրքական մասը կրակ բացելու մեկ փաստ Է գրանցել Իդլիբի նահանգում»,-ասվում Է բյուլետենի տեքստում: Օրվա ընթացքում Հրադադարի կենտրոնում անցկացվել Է հումանիտար մեկ ակցիա՝ Հուսայնիա բնակավայրում (Դամասկոսի նահանգ) հանձնվել Է պարենային 400 հավաքածու՝ 2,134 տոննա ընդհանուր քաշով:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը Հայաստանին արտահանձնում է միայն սնանկացա՞ծ հայ պաշտոնյաներին

Նատա Հարությունյան

Ռուսաստանը վերսկսում Է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին