6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ռուսաստանը որպես օգնություն զինտեխնիկա չի ուղարկում Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն

Ռուսաստանը որպես օգնություն զինտեխնիկա չի ուղարկում Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Լրագրողի հարցին, թե տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զինտեխնիկա է ուղարկում Հայաստան որպես օգնություն, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը նախ զարմանքով հարցրեց՝ լու՞րջ, ապա ավելացրեց․ «Ես նման տեղեկության չունեմ, Հայաստանը իր սպառազինությունը ձեռք է բերել տարբեր երկրներից, այդ թվում` ՌԴ-ից։

Այսօր մենք օգտագործում ենք Հայաստանի և Արցախի ունեցած զինամթերքը, ողջ ծանրությունը ընկած է Արցախի բանակի վրա, որն իրականացնում են նաև Հայաստանից գնացած կամավորականների օգնությամբ։ Ծիծաղելի է, երբ հայտարարում են, թե Ռուսաստանն օգնում է։ Ռուսաստանն այստեղ ունի ռազմաբազա և իրեն տրված լիազորությունների շրջանակում մարտական հերթափոխ է իրականացնում բազայում»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու՞ մերոնք գործի չեն դնում «Իսկանդերը», Քոչարյանն ասաց․ «Լավ ենք անում, երբ պետք լինի՝ գործի կդնենք, այդ հարցը թող թողնեն մասնագետներին»։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին