-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ռուսաստանը պլանավորում Է ամսական 15 մլն չափաբաժին պատվաստանյութ թողարկել գարնանը
Աշխարհ

Ռուսաստանը պլանավորում Է ամսական 15 մլն չափաբաժին պատվաստանյութ թողարկել գարնանը

Ռուսաստանում կորոնանվիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ծավալները կարող են դեկտեմբերին դառնալ 1,5 մլն չափաբաժին, 3-3,5 միլիոն՝ հունվարին եւ հետո ավելանալ բազմակի՝ ամսական մինչեւ 15 միլիոն՝ հաջորդ տարվա գարնանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:

«Մենք մեր առջեւ արտադրության հարցում այդպիսի խնդիր ենք դնում. 800 հազար չափաբաժին՝ նոյեմբերին, 1,5 միլիոնով պլանավորում ենք դուրս գալ դեկտեմբերին, 3-3,5 միլիոնով՝ հունվարին, եւ այնուհետեւ մասշտաբը կավելանա բազմակի: Այսինքն՝ մենք ի վիճակի կլինենք հաջորդ տարվա գարնանը ամսական արտադրել 15 միլիոն չափաբաժին»,-հայտարարել Է նախարարը:

Նա ճշտել Է, որ խոսքը Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի «Սպուտինկ V» պատվաստանյութի մասին Է: Դրա հետ մեկտեղ Մանտուրովը նշել Է, որ դեղագործական ընկերությունների ամենագլխավոր խնդիրը, որոնց մեծ մասն արդեն միացել Է պատվաստանյութի վրա աշխատանքին, արտադրության ծավալի մասշտաբայնացումն Է:

«Երբ մենք կստանանք պատվաստանյութի որակի եւ կայունության հաստատումները մեծ չափի ռեակտորների վրա, ապա կարելի կլինի վստահորեն խոսել ամենամսյա արտադրության որակի մասին: Այսօր մենք միայն կարող ենք տալ մոտավոր ծավալներ»,-ճշտել Է Մանտուրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Հնդկաստանում մեկ տարում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին

Անի Գրիգորյան

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահացության նոր օրական ռեկորդ

Անի Գրիգորյան

Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին