33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82022.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Ռուսաստանը սկսել է հակասեպտիկների արտահանումը
Աշխարհ

Ռուսաստանը սկսել է հակասեպտիկների արտահանումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Ռուսական «Առնեստ» ընկերությունը սկսել է հակասեպտիկների արտահանումը «Սեպտիմա» ապրանքանիշի ներքո:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Պատասխանելով հարցին, թե երբ կսկսվի Ռուսաստանից անձնական պաշտպանիչ միջոցների արտահանումը, Մանտուրովն ասել է, որ եթե նկատի չունենան հումանիտար օգնությունը, առաջին բեռնափոխադրումը վերջերս համաձայնեցվել է,  «Սեպտիմա» ապրանքանիշի հակասեպտիկներն արդեն արտահանվել են:

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ «Առնեստ» աէրոզոլային ախտահանիչները կուղարկվեն Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Պարսից ծոցի երկրներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին