23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները կստորագրեն COVID-19-ի շուրջ հետազոտությունների համաձայնագիր
Աշխարհ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները կստորագրեն COVID-19-ի շուրջ հետազոտությունների համաձայնագիր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր: Այդ մասին հաղորդել Է ՌԳԱ-ի մամուլի ծառայությունը: «Պլանավորվում Է զարգացնել ակադեմիաների միջեւ համագործակցության եւ երկխոսության նոր ձեւերն այն բոլոր բնագավառներում, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, դրա բնույթին, բուժման մեթոդներին եւ կանխարգելմանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվում Է, կողմերը պլանավորում են զարգացնել գիտնականների համագործակցությունը համաճարակաբանության, վիրուսաբանության, COVID-19-ի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների, նոր վարակի պաթոֆիզիոլոգիայի ուսումնասիրման ոլորտում, համավարակի տարածման մաթեմատիկական եւ համակարգչային մոդելավորման, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական հետեւանքների, գլոբալ անվտանգության եւ կենսաբանական սպառնալիքներին հակազդելու գործում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից արձանագրությունը կստորագրի ՌԳԱ-ի նախագահ Ալեքսանդր Սերգեեւը, ամերիկյանից՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Մարշա ՄաքՆաթը, ինչպես նաեւ Բժշկության ազգային ակադեմիայի եւ Տեխնիկայի ազգային ակադեմիայի ղեկավարներ Վիկտոր Դզաուին եւ Ջոն Անդերսոնը: Ստորագրումը տեղի կունենա տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում 10 հայ է կալանավորված ադրբեջանցիների հետ բախումների արդյունքում

Նատա Հարությունյան

Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանին հեռացրել են պաշտոնից

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին