19 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70022.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Ռուսաստանի մի քանի քաղաքից և Սիրիայից դեպի Երևան նախատեսվում է իրականացնել 6 չվերթ
Այլ Լուրեր

Ռուսաստանի մի քանի քաղաքից և Սիրիայից դեպի Երևան նախատեսվում է իրականացնել 6 չվերթ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից և Սիրիայից մինչև մայիսի 29-ը դեպի Երևան կայանալիք 6 չվերթի օրերն ու ու ժամերը։ Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի, խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- տեղեկացնում են կոմիտեից։

Մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):

Մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): Մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ մայիսի 6-ի դրությամբ, Հայաստան է վերադարձել ավելի քան 23 հազար ՀՀ քաղաքացի։

Նմանատիպ Հոդվածներ

Առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ

Սերինե

Վաղը Մոսկվայից Երեւան չարտերային չվերթ կկատարվի

Սերինե

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 22-ին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին