21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90710.4 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ռուսաստանի 18 քաղաքներում կբացվեն Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ
Աշխարհ

Ռուսաստանի 18 քաղաքներում կբացվեն Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի 18 քաղաքներում Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ են բացվում անձնագրեր հանձնելու համար: Այդ մասին հաղորդել Է VFS Global-ը: Երկրում այցագրի փաստաթղթերի ընդունումը ներկայում կասեցվել Է կորոնավիրուսի պատճառով:

Այսպես, հուլիսի 2-ին կենտրոններն սկսել են աշխատել Մոսկվայում, Պետրոզավոդսկում, Մուրմանսկում եւ Կալինինգրադում:

Իսկ հուլիսի 6-ին դրանք կբացվեն Արխանգելսկում, Վիբորգում, Վելիկի Նովգորոդում, Վոլոգդայում, Իրկուտսկում, Կազանում, Կրասնոդարում, Կրասնոյարսկում, Նիժնի Նովգորոդում, Նովսիբիրսկում, Օմսկում, Սամարայում, Ուֆայում եւ Վլադիվոստոկում:

Բոլոր հաճախորդները կենտրոն մտնելիս պետք Է մարմնի ջերմաստիճանի ստուգում անցնեն առողջական վիճակը գնահատելու համար:

Սոցիալական հեռավորության նորմերը պահպանելու համար նախնական գրանցման համակարգ Է սահմանվել կայքում:

Բացի այդ, կենտրոնի բոլոր աշխատակիցները պահպանում են անվտանգության պրոֆիլակտիկ այնպիսի նորմեր, ինչպիսիք են՝ մակերեւույթների ախտահանումը, մարմնի ջերմաստիճանի չափումը, ձեռքերի համար ախտահանիչների օգտագործումը, հեռավորությունը, եւ կարող են այցելուներին խնդրել՝ խուսափել կենտրոնում մարդկանց կուտակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը Հայաստանին արտահանձնում է միայն սնանկացա՞ծ հայ պաշտոնյաներին

Նատա Հարությունյան

Ռուսաստանը վերսկսում Է Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին