1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով
Աշխարհ

Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

 Ռուսաստանի Դաշնությունը գտնվում Է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:

«Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել Է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում:

Եժլովան նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի թեստավորում Է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում Է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ Է մյուս երկրների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք

Անի Գրիգորյան

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 127 հազարից ավելի է

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսային իրավիճակը. այսօրվա տվյալները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին