3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայում նախաձեռնել են Լիբիայի երկու հիմնական ընդդիմադիր կառույցների հետ հանդիպում՝ կրակի դադարեցման համաձայնագիր կնքելու նպատակով․ արաբագետ
Կարևոր

Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայում նախաձեռնել են Լիբիայի երկու հիմնական ընդդիմադիր կառույցների հետ հանդիպում՝ կրակի դադարեցման համաձայնագիր կնքելու նպատակով․ արաբագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Լիբիայի ներկայացուցիչների պալատի ղեկավարը, հանդես գալով Եգիպտոսի խորհրդարանի առջև, նշել է, որ եթե թուրքական զինուժը մտավ Լիբիա, իրենք խնդրելու են Եգիպտոսի զինուժին խառնվել»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ NewArmenia.am-ը այս խնդրի մանրամասների վերաբերյալ զրուցել է արաբագետի հետ։

Վերջինիս խոսքով՝ Լիբիայում Քադաֆիից հետո քաոսային վիճակ էր, հիմա՝ նույնպես։ Նա նշեց, որ երկիրը մասնատված է մի քանի ազդեցության գոտիների, արևելքում ՄԱԿ-ի կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունն է գործում, իսկ արևմուտքում այսպես կոչված ընդդիմադիր ուժերն են՝ գեներալ Հաֆթարի գլխավորությամբ և այս ուժերից ամեն մեկն ուներ իր դաշնակիցները։

«Հաֆթարին աջակցում է Ռուսաստանը, մի քանի եվրոպական երկրներ, այս կառավարությունը որը որ արևելքում է, Իտալիան է կանգնած, բավականին ազդեցիկ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան։ Հիմա երկար ժամանակ է՝ քաղաքացիական պատերազմ է և Հաֆթարը նպատակ էր դրել վերացնել այդ կառավարությունը վերցնել մայրաքաղաքը՝ Տրիպոլին, որտեղ նրանք հիմնվել էին և այդ կոմպանիան էր շարունակվում։ Թուրքիան ակտիվորեն ներքաշվեց, անցյալ տարվա վերջին նրանք այստեղ հայտարարեցին, որ իրենց կենսական շահերի ոլորտում է  Լիբիան և միջերկրածովյան այդ ավազանը՝ Լիբիայից դեպի Թուրքիա և փորձում են այստեղ զինված ուժեր ուղարկել, այդտեղ հիմնվել առարկայական դարձնել իրենց ներկայությունը։ Ամեն դեպքում տարվա վերջից այդ ծրագրերը կար, բայց ցամաքում իրենք աջակցում էին հենց այդ ազգային համաձայնության կառավարությանը, և նրանք Սիրիայից էին, ինչը հատկանշական է և նրանց Սիրիայից ուղարկում էին օգնականներ»,-ասաց արաբագետը։

Ի հավելումն Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ցամաքում կռվող զինուժը թուրքական զինվորը չէր, այլ նրանց կողմից մեզ հայտնի սիրիական խմբավորումները։ Վերջինս նշեց, որ այս մասին հայտնի դարձավ, երբ որ այս զինյալների մեջ էլ սկսեցին զոհեր լինել։  

«Հիմա տեսանյութեր էլ են հայտնվում, որ այդ հոսքը դեռևս կա և Թուրքիան աջակցում է նրանց և բարձր աշխատավարձ է տալիս, որ նրանք Սիրիայից դուրս գան և գնան Հյուսիսային Աֆրիկայում կռվեն։ Մոտ 2000 դոլարի մասին է խոսքը գնում։ Բացի դրանից նաև խոստացել են ըստ տարածված տեղեկությունների, որ այդ կռվողներին նաև քաղաքացիություն են տալու, որոնք որ հետ գան։ Հիմա, քանի որ կան ընդհանուր հակասություններ՝ Լիբիայի հետ կապված՝ Ռուսաստան և Թուրքիա, իսկ մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում կան սիրիական ճակատագրի ընդհանուր մոտեցումներ, այնտեղ համատեղ ձևաչափով նույնիսկ գործընթացներ էին ձեռնարկել, Աստանայի գործընթացը, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բավականին ակտիվ էին»,-ասաց արաբագետը։

Նրա խոսքով՝ Լիբիայում դա կարծես թե ավելի շատ հակասությունների տիրույթում էր և այստեղ կար ընդհանուր մոտեցումների բախում, բայց եկել են ընդհանուր հայտարարի և Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայում նախաձեռնել են հանդիպում՝ այդ երկու հիմնական ընդդիմադիր կառույցների հետ, որոնք Մոսկվայում պետք է կնքեին կրակի դադարեցման համաձայնագիր։

«Եվ դրան ընդառաջ, մի քանի օր առաջ Հաֆթարը հայտարարեց, որ դադարեցնում են հարձակումը Տրիպոլիի վրա և սա կարծես՝ այդ նախերգանքն էր, որ մենք իմացանք, որ երեկ նրանք պետք է հանդիպեին կառավարության ղեկավարի հետ և կնքեին համաձայնագիր։ Եվ այստեղ ակտիվություն դրսևորեց Իտալիան։ Դե մենք գիտենք՝ Լիբիան ավանդաբար եղել է  Իտալիայի ազդեցության ոլորտում և իտալացիներն էլ մտան այդ ձևաչափի մեջ և նրանք էլ նույնպես հեղինակ են այդ ամբողջ պրոցեսների, որոնց որ մենք այս տարի Լիբիայի հետ կապված կտեսնենք»,-ասաց արաբագետը։

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան եթե սպառնալիքից անցնի գործողությունների, ՌԴ-ն էլ նրա վրա ազդելու գործիքակազմ ունի․ Սարգիս Գրիգորյան

Սերինե

Լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց. փորձագետներն՝ ԱՄՆ-Իրան խնդրի մասին

admin1

Սիրիայում հայկական համայնքի անվտանգության խնդիրը լուծված չէ․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին