27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Ռուսաստանո՞ւմ է, թե՞ ոչ. ինչու ոստիկանությունը չի հայտնաբերում Միքայել Մինասյանին
Այլ Լուրեր

Ռուսաստանո՞ւմ է, թե՞ ոչ. ինչու ոստիկանությունը չի հայտնաբերում Միքայել Մինասյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՊԵԿ վարույթում հարուցված քրգործով հետախուզվող Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որը մեղադրվում է միլիարդավոր դրամի հարկեր թաքցնելու ու փողերի լվացման մեջ, մոտ կես տարի է, չի հայտնաբերվում:

Սա այն դեպքում, երբ նա խոհանոցային բունկերից պարբերաբար տարբեր սցենարներով տեսաֆիլմեր է թողարկում իր մասնակցությամբ՝ մեղադրանքներ ներկայացնելով քաղաքական ախոյաններին:

Վերջին տեսահոլովակից հետո ֆեյսբուքում տեղեկություն շրջանառվեց, որ Մինասյանը Ռուսաստանում է, քանի որ նրա պատրաստած «հեղափոխական թավշյա բորշի» մեջ օգտագործել էր ռուսական արտադրության օղի: 

Ավելի վաղ մի քանի անգամ իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Միքայլ Մինասյանը ՌԴ Սոչի քաղաքի «պադվալներում» է: 

ՀՀ ոստիկանությունից NewArmenia.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Ռուսաստանում Մինասյանին գտնելու ուղղությամբ նոր աշխատանք տարվո՞ւմ է, և ընդհանրապես ի՞նչ է արվում նրան գտնելու համար: 

«Հետախուզվողին հայտնաբերելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,-չոր պատասխանեցին ոստիկանության լրատվականից: Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք գտնում, նաև որտե՞ղ են մոնտաժվում Մինասյանի տեսանյութերը՝ հարցերը ոստիկանությունն անպատասխան թողեց: 

Ստացվում է՝ ՀՀ իրավապահ համակարգն ի զորու չէ կատարել հեղափոխության առաջադրանքը՝ գտնել ու պատասխանատվության ենթարկել «ժողովրդին թալանածներին ու հարստահարածներին»: 

Նշենք, որ ՀՀ ավելի քանի 10 նախկին պաշտոնյա այսօր հետախուզվում է ծանր հանցագործությունների կատարման համար, սակայն նրանցից ոչ մեկին դեռ իրավապահները չեն հայտնաբերել ու չեն բերել Հայաստան: Քննությունից խուսափած ՀՀ պաշտոնյաների մեծ մասը «ապաստան» է գտել ՌԴ-ում: 

Մարինե Խառատյան  

Նմանատիպ Հոդվածներ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

Սերինե

Խոշոր ընկերություններից մեկը պատկանում է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին. «ՉԻ»

Սերինե

Միքայել Մինասյանին առաջարկում եմ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվի․ Ալեն Սիմոնյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին