7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108147.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » «Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ
Այլ Լուրեր

«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:

Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նմանատիպ Հոդվածներ

Պուտինի ելույթը խաղաղապահների տեղակայման նախապատրաստություն էր. քաղաքագետ

Նատա Հարությունյան

Փաստ է, որ նախ Սումգայիթում, ապա Ղարաբաղում հայերի դեմ դաժան հանցագործություններ են տեղի ունեցել. Պուտին

Նատա Հարությունյան

Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին