25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել Է օրական 300-ը
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել Է օրական 300-ը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառվ մահացու վախճանների թիվը մեկ օրում հասել Է 317-ի՝ մեկ օր առաջվա 269-ի դիմաց: Դա առավելագույնն Է ամբողջ համավարակի ընթացքում, հետեւում Է Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից: Ընդամենը կորոնավիրուսի պատճառով մահացել Է 24 952 մարդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) իջել Է մինչեւ 1,72 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 15 700-ով՝ մինչեւ 1 447 335: Մեկ օր առաջ երկրում հայտնաբերել են համավարակի սկզբից ի վեր առավելագույն՝ 16 319 դեպք: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների թվի աճը նույնպես նվազել Է եւ կազմել 1,1 տոկոս:

Առողջացած հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, մեկ օրում ավելացել Է 10 952-ով, դա առավելագույնն Է հուլիսի 24-ից ի վեր: Ընդամենը վարակից բուժվել Է 1 096 560 հիվանդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը կրճատվել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 75,8 տոկոսը: Մեկ օրում դուրս Է գրվել 2 365 ապաքինված հիվանդ Մոսկվայում, 445-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 343-ը Սանկտ Պետերբուրգում, 339-ը Սվերդլովսկի մարզում, 309-ը՝ Մոսկվայի մարզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք, առողջացել են 3845-ը

Անի Գրիգորյան

Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ այսօրվա դրությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին