25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ
Աշխարհ

Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող Է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արտահաստիքային գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը:

«Որքան երկար այն (հիվանդացության աճը – ծանոթ. խմբ.) կտեւի, բավականին բարդ Է կանխատեսել, որովհետեւ մենք առաջին անգամ ենք մտել սուր շնչառական վիրուսային վարակի վերելքի սեզոն (…): Մենք հուսով ենք, որ աճի շարունակումը կլինի ոչ երկարատեւ, բայց (…) այդ մոդելի գիտական հիմանվորումներ առայժմ չկան: Բայց մենք հույս ունենք , որ դա կլինի 2 – 3 շաբաթ, գուցե, (երբ) ինչ-որ աճ դեռ շարունակվի, այնուհետեւ աստիճանական կայունացում կլինի»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի առողջապահության համակարգը կհաղթահարի կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, քանի որ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ փորձ գարնանը կուտակվել Է, կարծում Է Չուլանովը:

«Կհաղթահարի՞ արդյոք առողջապահության համակարգը: Անշուշտ, կհաղթահարի, որովհետեւ առողջապահության համակարգը պատրաստված Էր տակավին ապրիլ – մայիսի շրջանում, երբ վարակի նախորդ աճն Էր, եւ մենք ստացանք լրացուցիչ մահճակալների ծավալման փորձ, ապահովեցինք անհատական պաշտպանության միջոցների, անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը, հիվանդանոցները հանդերձվեցին անհրաժեշտ սարքավորանքով:

Ուստի մենք այժմ մինանշանակորեն լավ պատրաստ ենք, եւ բժիշկները բոլոր տարածաշրջաններում ընդհանրապես դա նշում են, որ հիվանդացության այս աճը, թեւ այն նույնիսկ եղավ ավելի բարձր, քան ապրիլ – մայիսին, բայց մենք այն հաղթահրում ենք ավելի հեշտ, որովհետեւ արդեն փորձ Է կուտակված եւ փաստորեն անհրաժեշտ բժշկական իրերի պակաս չկա»,- ասել Է նա:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 58 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան

ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

Նատա Հարությունյան

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 56 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին