21 C
Yerevan
25 Մայիսի, 2020
68758 By Google Analytics 25.05.2020
Գլխավոր » Ռուս-թուրական հարաբերությունները սրվում են, Թուրքիան ՌԴ-ի դեմ փորձում է դիվանագիտական ճակատ ստեղծել․ Ռուբեն Սաֆրաստյան
Գլխավոր Նորություններ

Ռուս-թուրական հարաբերությունները սրվում են, Թուրքիան ՌԴ-ի դեմ փորձում է դիվանագիտական ճակատ ստեղծել․ Ռուբեն Սաֆրաստյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ՝ Սիրիայի Իդիլբ նահանգում տեղի ունեցածի հետ կապված։

Նշենք, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետևանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել, ինչից հետո թուրքական իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ՌԴ-ին։ Ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն հայտարարել է, որ Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում 25 միլիոն մահմեդական է ապրում, իսկ իրենց ՌԴ-ն «կմասնատվի ներսից։ Սակայն ՌԴ-ն ՊՆ հայտարարել է հարվածների հեղինակն իրենք չենք, բայց աջակցում է Սիրիայի կառավարական բանակին: ՌԴ- դիրքորշում այն է, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում և իրենք աջակցում են սիրիական բանակին:

— Պարո՛ն Սաֆրաստյան, Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցածից հետո թուրքական իշխանությունները կոշտ հայտարարություններ արեցին ՌԴ-ի  հասցեին։ Ի՞նչ եք կարծում՝ հայտարարությունները գործնական քայլերով կարտահայտվեն, կսրիվի՞ ռուս-թուրքական հարաբերությունները։

— Փաստն այն է, որ արդեն ազդում է։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին ավելանում է թուրք բարձրագույն զինվորականների հայտարարությունները՝ մասնավորապես ՊՆ-ն նախարարը հայտարարել է, որ ռուսները շատ լավ գիտեին մեր զորքերի տեղակայման տեղն ու հատուկ հարվածել են մեր զորքերին։ Ակնհայտ է, որ սրացումը տեղի է ունենում ու հետևանքները, թերևս, դժվար է կանխատեսել։

— Սրացումը կարտահայտվի Սիրիայի տարածքում բախումներո՞վ, թե՞ երկկողմանի հարաբերությունների վրա կազդի։

— Սիրիայի տարածքի վրա տեղի է ունենում հարաբերությունների սրացում, չի բացառվում, որ տեղի ունենան նաև ռազմական բախում՝ երկու երկրների զինվորական ներկայացուցիչների միջև։ Ինչպես հայտնի է Թուրքիան, հենվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի վրա, դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, և այսօր տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհդակցություն, որտեղ կքննարկվեն ամենատարբեր զարգացումների սցենարները։ Թուրքիան արդեն փորձում է ՌԴ-ի հետ հակամարատության մեջ ներգրավել նաև ՆԱՏՕ-ին, ինչպես հայտնի է նաև դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով հնարավորություն տալ, որ սահմանին տեղակայվեն ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերը։ Թուրքիան չի ցանկանում միայն ինքը մնալ ՌԴ-ի դեմ, այլ ՆԱՏՕ-ի արևմտյան դաշնակիցներին է դիմում։ Սրան պետք է նաև ավելացնենք այն հանգամանքը, որ գիշերը Թուրքիան բացեց իր սահմանը, իսկ հիմա մեծ քանակությամբ փախստականներ Թուրքիայի սահմանով մտնում են Հունաստանի տարածք, այսինքն՝ ԵՄ տարածք։ Ակնհայտ է, որ սա միջոց է, որ Թուրքիան ԵՄ-ի դեմ օգտագործում է որպես ճնշում, որ ԵՄ-ն իրեն օժանդակի։ Այսինքն՝ Թուրքիան  դիմում է ամենատարբեր միջոցներին, որպեսզի մենակ չմնա ռուսների հետ։

— Այսինքն՝ Սիրիայի տարածից դուրս ռուս-թուրքական հարաբերություններում կլնեն քաղաքական հետևանքներ

— Անտարակույս, Թուրքիան փորձում է լայն դիվանագիտական  ճակատ ձևավորել Ռուսաստանի դեմ։

-Այս պահին ԵՄ-ն բավականին այլ խնդիրներ ունի, ի՞նչ եք կարծում ԵՄ ՌԴ-ի դեմ այս պահին որևէ քայլ կանի։

— Չեմ Կարծում, որ ԵՄ-ն, այսպես ասած, ընդհանուր դիրքորոշում կարտահայտի, կարող է բառերով դատապարտել կողմերին, կոչ անել իրավիճակը չտանել սրացման, Ասադին դատապարտի և այլն։ Սակայն այստեղ խոսքը ոչ թե ամբողջ ԵՄ-ի մասին է, այլ Թուրքիան փորձում է ներգրավել Գերմանիային ու Ֆրանսիային՝ որպես դիվանագիտական առումով դաշնակիցներ։ Այն, որ Թուրքիան բացեց իր սահմանը, նշանակում է, որ Էրդողանին չի հաջողվել այս երկու պետություններին ներգրավել դաշնակցության մեջ, հետևաբար, սահմանը բացելով փորձում է ճնշում գործադրել։ Եթե շատ կամ քիչ աջակցություն լինի այս երկու երկների կողմից, ապա կլինի միայն դիվանագիտական, պարզ է, որ ռազմական առումով ոչինի չի անի։

— Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք ռուս-թուրքական հարաբերությունների սրացում, քանի որ սրվում է, իսկ հետո տեսնում ենք ռուս-թուրքական տնտեսական լուրջ համագործակցություն ու միլիարդավոր դոլանների համատեղ նախագծեր։ Կազդի՞ համատեղ ծրագրերի ու տնտեսական համագործակցության վրա։

— Կարևոր հարց եք տալիս, սակայն այն ինչ ասում եք, բավականին դժվար է կանխատեսել։ Այո, տրամաբանորեն պետք է ենթադրել, որ իրենք սահմանափակեն համատեղ արվող բազմամիլիարդանոց գործարքները, պետք է ստիպեն ելք գտնել այս իրադրությունից։ Բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ հողի վրա հարաբերությունները սրվում են ռազմական առումով։ Հայտնի է, որ ժամեր առաջ թուրքական բանակը հարվածներ է հասցրել սիրիական բանակին ու ենթադրվում է, որ սիրիացիների մոտ հարյուրավոր զոհեր կան։ Պարզ է, որ սիրիացիներն անպատասխան չեն թողի այս հարվածն ու իրենք էլ հակահարված կտան, ինչը նշանակում է, որ նաև նրանք կստանան ռուսական աջակցություն։ Իրադրությունը սրընթաց ու ժամերի ընթացքում է զարգանում, ավելին՝ գնում է դեպի սրացում։

— Թուրքիան կրկին փորձում է ՆԱՏՕ-ի ներգրավել, սակայն սա էլ նորություն չէ, քանի որ սիրիական հակամարտության ընթացքում միշտ Թուրքիան փորձել է ՌԴ-ի դեմ ներգրավել ՆԱՏՕ-ին, բայց ՆԱՏՕ-ն նկատել է, որ թուրք զինվորները չեն մահանում Թուրքիայի տարածքում։ Այս անգամ ՆԱՏՕ-ն կմիջամտի։

— Շատ բան այսօր կորոշվի՝ ՆԱՏՕ- երկների պաշտպանության նախարարերի խորհրդակցության ընթացքում։ Այն տեղի է ունենալու Թուրքիայի կողմից, քանի որ Թուրքիան կոչ է արել կիրառել ՆԱՏՕ-ի օրենսդրության 4-րդ հոդվածը, որը ենթադրում է խորհրդակցություն։ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը ենթադրում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկներից որևէ մեկը ենթարկվում է հարձակման, ապա մնացած բոլորը պետք է օգնեն։ Առկա հայտարարություններին հետևելիս պարզ է դառնում, որ դեռևս 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը չի քննարկվում։ Խորհրդակցությունից հետո, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն այսօր ի օգուտ Թուրքիայի կոշտ հայտարարություններով հանդես կգա՝ կդատապարտի Ասադին, չի բացառվում որոշ չափով նաև ՌԴ-ին։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ցեղասպանությունն ընդունելով՝ կդավաճանեն իրենք իրենց․ Թուրքիան վախենում է պատասխանատվությունից․ Ռուբեն Սաֆրաստյան

Սերինե

Աշխարհում հիմա իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները․ Ռուբեն Սաֆրաստյան

Աշխեն

Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին