-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Սաբոտա՞ժ, թե հարված թիկունքից
Այլ Լուրեր

Սաբոտա՞ժ, թե հարված թիկունքից

Այսօր մամուլում համառորեն շրջանառվում էին լուրեր, որ հետևելով նախարարի օրինակին՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԳՆ երեք փոխնախարարները։ Ավելի վաղ պաշտոնից հրաժարվելու մասին գրավոր հայտնել էր ԱԳՆ մեկ այլ փոխնախարար՝ Շավարշ Քոչարյանը։

Նա դեռ անցյալ տարի պետք է հեռանար պաշտոնից՝ տարիքի բերումով, սակայն ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված՝ մնացել էր այդ հաստիքին։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է այդ լուրերը՝ պնդելով․

«Փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները»։

Մեր տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից ազատման դիմում են գրել ոչ միայն երեք փոխնախարարները, այլ նաև վարչության պետեր ևս։ Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան հարված պետությանը թիկունքից։ Այս ծանր ու ճգնաժամային իրավիճակում, բնավ կապ չունի, թե ով է իշխանությունը։ Պետական կարևոր օղակները պետք է ըստ պատշաճի կատարեն իրենց պարտականությունները։ ԱԳՆ դերակատարումն այս փուլում ամենաառանցքայինն է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արցախյան հարցում սպասվում են ծանրագույն՝ հետպատերազմյան բանակցություններ:

Հույս ունենք, որ խոսնակի պնդումները կհամապատասխանեն իրականությանը, և այս դժվարին պայմաններում չենք կանգնի ծանր փաստի առաջ։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին

Նատա Հարությունյան

ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Բաքվի և Անկարայի նախագահներին առնչվող բանաձևերը

Նատա Հարությունյան

Հայաստանը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանին կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին