14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է
Այլ Լուրեր

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք արդեն թույլատրվում է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ թեև Վրաստանից խոստացել էին անցակետը բացել 21:00-ին, սակայն այն 17:00-ի դրությամբ արդեն բաց է:

Մուտքը Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է նաև վրացական կողմից դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։

Նմանատիպ Հոդվածներ

Հայ-վրացական սահմանին քաղաքացիների համար բաց կլինի միայն Սադախլոյի անցակետը

Սերինե

Բագրատաշենի անցակետի ծառայողները հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

Սերինե

ԱԺ-ն քննարկում է պետական սահմանի անցակետում հակահամաճարակային վերահսկողության օրինագիծը

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին