Գլխավոր » Սահակաշվիլին բացահայտեց Վրաստանից իր փախուստի պատճառը
Աշխարհ

Սահակաշվիլին բացահայտեց Վրաստանից իր փախուստի պատճառը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը չի լքել ճաղերի հետևում հայտնվելու վախից, «Lenta.ru» լրատվական կայքի փոխանցմամբ, նման հայտարարություն նա արել է «Mtavari» հեռուստակակայանի եթերում, որի ձայնագրությունը հասանելի է «YouTube»-ում:

«Հեռացել եմ ոչ բանտ նստելու վախից»,-հայտարարել է քաղաքական գործիչը` հիշեցնելով, որ բանտարկությամբ նրան վախեցրել են նաև Ուկրաինայում:

Նրա խոսքերով, Վրաստանը լքելու որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ոչ միայն ինքն էր աշխատանքից հոգնել, այլ նաև մարդիկ էին իր գործունեությունից հոգնել: Այդպիսով, նա «բոլորին հանգստանալու հնարավորություն է տվել»: Սակայն Սահակաշվիլին զղջում է իր արարքի համար` հավելելով, որ «սեփական երկիրը լքելը վատագույն ելքն է»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին