19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108217.6 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Սահմանադրական դատարանում այսօր անսպասելի իրավիճակ կարող է առաջանալ. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Սահմանադրական դատարանում այսօր անսպասելի իրավիճակ կարող է առաջանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.                                   

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ե՛ւ ինքնառաջադրվել, ե՛ւ առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռեւս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետեւ որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի…

Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել եւ Խունդկարյանին ու Դիլանյանին…

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին