25 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82396.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Սահմանադրական փոփոխությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը չի ներառվել ՍԴ նիստերի օրակարգում. ՍԴ նիստը չի կայացել
Այլ Լուրեր

Սահմանադրական փոփոխությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը չի ներառվել ՍԴ նիստերի օրակարգում. ՍԴ նիստը չի կայացել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր ժամը 11-ին նախատեսված էր Սահմանադրական դատարանի նիստ, որը պետք է քններ մի շարք հարցեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից դիմումը հետ վերցնելու հարցը և Սահմանադրական փոփոխությունների համապատասխանության հարցով ԲՀԿ դիմումը ընդունելու հարցը:

Սակայն Սահմանադրական դատարանի նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել: Այս մասին NewArmenia.am-ը տեղեկացավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից:

Իսկ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ հայտարարելով,թե դրանք պետք է ուղարկենք գրավոր:

Նշենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունը, որով սահմանվում է դատավորների ու անդամների փոփոխության կարգը:

Սահմանադրական վերջին փոփոխության մասին ԲՀԿ-ի դիմումը դեռ չի ներառվել ՍԴ նիստերի օրակարգում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը նախատեսված է հուլիսի 7-ին: 

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին