26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Սահմանապահ Խնձորուտի կին գործարարը սեփական ուժերով հիմնել է իր բիզնեսը
Տնտեսություն և Բիզնես

Սահմանապահ Խնձորուտի կին գործարարը սեփական ուժերով հիմնել է իր բիզնեսը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել Վայոց Ձորի մարզի նորարար գործարարներին, որոնք իրենց աշխատանքը սկսել են այս երկու կազմակերպությունների աջակցությամբ և «European Union in Armenia»-ի ֆինանսավորմամբ։

Այսօր Ձեզ ենք ներկայացնում Մոնիկային․ սահմանապահ Խնձորուտ համայնքի կին գործարարին, որը սեփական ուժերով հիմնել է իր բիզնեսը և զբոսաշրջիկներին մատուցում է Վայոց ձորին բնորոշ ուտեստներ, պատրաստված լոկալ բուսատեսակներով ու հատապտուղներով։

«Լավն էլ լինի՝ ասեք, վատն էլ՝ ասեք։ Վատի ժամանակ կշտկեմ»,- ասում է Մոնիկան՝ խոսելով սեփական ձեռքերով պատրաստած արտադրանքի մասին։

Յուրաքանչյուր գործում իրական արժեքները մարդիկ են, անձինք, որոնք նպաստում են համայնքի զարգացմանը, հոգ են տանում իրենց համայնքի մասին և սիրով կատարում իրենց ամենօրյա աշխատանքը։ Միայն համայնքահեն, առողջ և էկոլոգիապես ապահով զարգացումը կարող է նպաստել պետության կայուն քայլերով առաջխաղացմանը։ Վայոց ձորը լի է մեծ և փոքր հրաշքներով, որոնք փոխլրացնում են միմյանց՝ մարզը դարձնելով գրավիչ ոչ միայն տեղի, այլև օտարերկրյա հյուրերի համար։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին