17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան
Այլ Լուրեր

Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարելու Ադրբեջանի փորձերը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հրադադարի ժամանակ հրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում  նաև տարածաշրջանի բժշկական ռեսուրսներն ուղղված են  կորոնավիրուսի դեմ պայքարին»,- նշեց Նաղդալյանը։

Մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխան տեղափոխվել է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նմանատիպ Հոդվածներ

Ապրիլին 7 չարտերային թռիչքի արդյունքում ՌԴ-ից ՀՀ է վերադարձել մոտ 1500 քաղաքացի

Սերինե

Դոմոդեդովո օդանավակայանից քաղաքացիներին հայրենիք բերելու համար նախ թռիչքի թույլտվությունների ձեռքբերում պետք է լինի. Աննա Նաղդալյան

Աշխեն

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում ԵՄ և ԱլԳ երկրների միջև ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու առաջարկը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին