17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101606.4 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Սանասարյանն առերեսվել է Արսեն Թորոսյանի հետ, «աչքերին չի կարողացել նայել». «Հայկական ժամանակ»
թերթերի տեսություն

Սանասարյանն առերեսվել է Արսեն Թորոսյանի հետ, «աչքերին չի կարողացել նայել». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դավիթ Սանասարյանի նկատմմաբ քրեական հետապնդումը չդադարեցվեց, դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և անցավ բուն դատաքննությանը: Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ մեղադրանքն ըստ էության պարզ է, և ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այս քրեական գործում կա չակերտավոր երկու փաստ՝ երկու ցուցմունք՝  իմ դեմ, մեկը Սամվել Ադյանի ցուցմունքն է, մյուսը՝ Արսեն Թորոսյանի: Նա հայտնեց, որ նախաքննության փուլում առերես հարցաքննություն է եղել թե Արսեն Թորոսյանի, թե Սամվել Ադյանի հետ, և երկուսն էլ չեն կարողացել նայել իր աչքերին:

Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է, թե Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որի հաղթանակը ապահովելու համար ամբաստանյալները  փոփոխություններ են իրականացրել գնման գործընթացում, պատկանել է ՊՎԾ գնումների վարչության պետ Սամվել Ադյանին: Նշվում է նաև, որ դրա մասին Դավիթ Սանասարյանը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Լրագրողների հետ զրույցում, ակայն, Սանասարյանը սա հերքեց՝ նշելով, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Նման բան չի եղել, չգիտեմ, թե որտեղից է Արսեն Թորոսյանը հորինում, բայց ես նրան էլ ասել եմ, որ Սամվել Ադյանին հրավիրել եմ ինձ մոտ, և Ադյանը ինձ հավաստիացրել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ»:

Սանասարյանը պնդեց՝ ինքը խանգարել է որոշ մարդկանց, և իր դեմ գործ են սարքել՝ ցուցմունքներ կորզելով. «Ինձ հայտնի է, թե ինչ միջոցներով են այդ ցուցմունքները կորզել, դրանք կհանրայնացնեմ ավելի ուշ՝ դատաքննության փուլում: Բայց ես ունեմ ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որում Արսեն Թոորսյանին գրել եմ, որ չգիտեմ, թե ինչ կազմակերպության մասին է ասում, իսկ նա էլ գրում է, թե նախապես ընդունել եմ, որ «Զորաշեն»-ը Սամվել Ադյանինն է, ես չգիտեմ՝ Թորոսյանին ինչ են տվել, ոնց են ճշտել, որ այդպես է ասել»: Սանասարյանի խոսքով՝ այդ գրագրությունը ներառված է քրեական գործի նյութերում. «Այսօր էլ այդ կազմակերպությունը Ադյանի հետ  ուղիղ կապ չունի, բայց Ադյանը դրանից շահույթ ունեցել է թե ոչ՝ ես չգիտեմ»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան

Նատա Հարությունյան

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում․ Դավիթ Սանասարյան

Սերինե

Դավիթ Սանասարյանի կոչը նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին