21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի ծեծկռտուքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է «հանցակազմի բացակայության հիմքով»
Իրավունք

Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի ծեծկռտուքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է «հանցակազմի բացակայության հիմքով»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայիսի 8-ին ԱԺ-ում պատգամավորներ՝ Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև, այնուհետև այլ պատգամավորների ներգրավմամբ տեղի ունեցած խայտառակ միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին NewArmenia.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ից: Ըստ այդմ՝ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով։ Արդյոք պատգամավորների միջև ծեծկռտուքը ու պատգամավորին հարվածելը քրեորեն պատժելի չէ՞ հարցին ՀՔԾ-ից խոստացան պատասխանել ավելի ուշ:

Խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Վերջինս ապտակել էր Մարուքյանին: Վեճին խառնվել էին նաև դահլիճում գտնվող պատգամավորները, կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է և իր ամենամեծ պարտությունն է հեղափոխությունից հետո։ Ծեծկռտուքի մասնակիցներից ոչ ոք վայր չդրեց պատգամավորական մանդատը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞վ է Էդմոն Մարուքյանին ԱԺ-ում ուղեկցող անձը. «Հրապարակ»

Սերինե

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում

Աշխեն

Փողը որքան երկար ճանապարհով պտտենք, այնքան ավելի լավ էֆեկտ ենք ստանալու․ վարչապետը՝ տնտեսության մեջ գումար ներարկելու մասին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին