29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել
Սոցիալական

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսավարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Խախտումների նվազման մասին է վկայում նաև կասեցումների պատկերը. այսօր հանրապետությունում ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների քանակը արտակարգ դրության ողջ ընթացքում ամենաքիչն է եղել. այն չի հասել մեկ տասնյակի:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

Անի Գրիգորյան

Մարզային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են, իսկ Երևանը պահում է բարձր նշաձողը. ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

ՍԱՏՄ կրկնայցերը բացահայտում են արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնության թուլացումը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին