27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92044.8 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում
Սոցիալական

ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս աշխատանքները զուգակցվել են մարզերում ու մայրաքաղաքի վարչական շրջաններում մշտադիտարկումներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայում գործող բոլոր այն կազմակերպություններում, որտեղ ստուգումներ են իրականացրել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։

ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19-ի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված.ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին