-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՍԱՏՄ-ն անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ
Այլ Լուրեր

ՍԱՏՄ-ն անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, այսօր իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնների  հանրային սննդի կազմակերպություններում:

Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր կազմակերպություններում եղել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ՝ համապատասխան ձևաչափով լրացված, մարդկանց կուտակումներ չեն արձանագրվել, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև պահպանվել է պատշաճ սոցիալական հեռավորություն, նախատեսված բոլոր վայրերում եղել են փակ աղբամաններ օգտագործված դիմակների համար, աշխատակիցները կրել են դիմակներ: 

Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն շարունակելու է շրջայցներն ու ստուգայցերը։

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

Անի Գրիգորյան

ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ․ ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին