6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109008 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ
Այլ Լուրեր

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները սեպտեմբերի 25-ին խստացված ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի օպերատորներին: Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ստուգայցեր են եղել նաև հանրապետության մարզերում: Ի հակադրություն մայրաքաղաքի, մարզերում պատկերը մտահոգիչ է, քանի որ խնդիրներ դեռ հայտնաբերվում են. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված վայրերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները, չի պահպանվել սոցիալական հեռավորություն սեղանների ու անձանց միջև: Եղել են նաև դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցերը ամենօրյա բնույթ են կրելու, լինելու են նաև կրկնայցեր:

ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը, պահպանել Covid19-ով պայմանավորված հիգիենիկ պահանջները, իսկ քաղաքացիներին, խախտումներ նկատելու դեպքում, զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

Անի Գրիգորյան

Մարզերում խախտումեր չկան, Երևանում թերացել է մեկ ընկերություն. ՍԱՏՄ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին