30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. կարգազանցների գործունեությունը կասեցվում է
Սոցիալական

ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. կարգազանցների գործունեությունը կասեցվում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օրեցօր պակասում է սննդի շղթայում գործունեություն ծավալող այն ընկերությունների թիվը, որտեղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ. այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող ընդամենը մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող, մասնաճյուղերը, որտեղ խախտվել էին հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունն ապահովելու և ժամը 10-12-ը միայն ծերերին սպասարկելու նորմերը:

Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ և ակնհայտ է, որ դրանք տնտեսավարողների կողմից հաշվի են առնվում և կատարվում: Դրա ապացույցն է նաև այն, որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող խստացված ստուգայցի ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ հայտնված սննդամթերքի խանութներում, հանրային սննդի կետերում և սննդի արտադրություններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Կորոնավիրուսով (Covid 19) պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19-ի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված.ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

Սննդի շղթայի կազմակերպություններում օգոստոսի 12-ին գրանցվել է խախտումների նվազագույն քանակ.ՍԱՏՄ

Անի Գրիգորյան

ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին