32 C
Yerevan
14 Հուլիսի, 2020
84611.2 By Google Analytics 13.07.2020
Գլխավոր » Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից
Սպորտ

Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից:

Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տված հարցազրույցում: «Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում: Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված»,-ասել է Ադամյանը:

Հայ կիսապաշտպանի խոսքով` անցնող մրցաշրջանն իր համար դրական էր, քանի որ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել, գոլերի հեղինակ է դարձել թոփ ակումբների դեմ խաղում։

«Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-ասել է նա:

Նմանատիպ Հոդվածներ

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Աշխեն

«Հոֆենհայմ»-ի մարզիչը խոսել է Ադամյանից

Սերինե

Հզոր, հաղթական հոգեբանություն ունենք. Սարգիս Ադամյան

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին