26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Սարուխան գյուղում ասֆալտն անորակ են արել և այն չի համապատասխանում նախատեսված չափերին․ Սարգիս Քլոյան
Քաղաքականություն

Սարուխան գյուղում ասֆալտն անորակ են արել և այն չի համապատասխանում նախատեսված չափերին․ Սարգիս Քլոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Գեղարքունքի մարզի Սարուխան գյուղի բնակիչները դիմել են ինձ, ես էլ ահազանգում եմ ձեզ, և տեղեկացնում եմ, որ ծրագրով նախատեսված ասֆալտ են արել այդ գյուղում, սակայն՝ անորակ»,- այդ մասին NewArmenia.am-ին տեղեկացրեց Սարուխանի նախկին բնակիչ, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ ասֆալտը նախատեսված չափերին չի համապատասխանում։ «Օրինակ չափը պիտի լինի 6 մետր լայնություն, 5 մետր են արել, ասֆալտը ոտքով դուրս է գալիս տեղից։ Ուզում եմ բարձրաձայնեմ, որ գումարը չփոխանցեն, քանի որ ասֆալտն անորակ են արել»,- ասաց Սարգիս Քլոյանը։ Վերջինս նշեց, որ իրեն այդ տեղեկությունը հայտնել է ոչ թե մեկ, այլ՝ տասը հոգի։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին